Իրավական09:38, 10 Մարտ 2016
Ինքնավարություն հայտարարած քուրդ կին քաղաքապետն ու 5 գործիչներ Թուրքիայում դատվել են
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի նախկին քաղաքապետի ու ևս 8 կուսակցական գործիչների (քրդական «Դեմոկրատական տարածաշրջաններ կուսակցություն») դեմ քաղաքում ինքնավարություն հայտարարելու հիմքով իրականացվող դատավարության գործով վճիռ է կայացվել:
Ըստ թուրքական «Turkiye» թերթի կայքի` Մարդինի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանը մեղադրյալներից 5-ին, այդ թվում` Նուսայբինի քաղաքապետ տկն Սարա Քայային «զինված կազմակերպության անդամ չհանդիսանալով` տվյալ կազմակերպության անունից հանցագործություն կատարելու» համար 5-ական, իսկ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» համար 1 տարի 3-ական ամիս պատժաչափով ազատազրկման է դատապարտել:
Իսկ Նուսայբինում ինքնավարություն հռչակելու մասին հայտարարությունն ընթերցած Մուհսիմ Աքսանը դատապարտվել է 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Երեք կասկածյալի դատարանն անմեղ է ճանաչել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |