Տարածաշրջան08:50, 12 Մարտ 2016
Financial Times: Էրդողանը վիրավորանքի պատճառով է Ռուսաստանի դեմ դուրս եկել

Անգլիացի պատմաբան Նորման Սթոունը «Financial Times» թերթում հրապարակած հոդվածում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ Ասադի ընտանիքի նկատմամբ անձնական թշնամանք է առաջացել Սիրիայի առաջին տիկնոջ` ամուսնուն ուղղված նամակում Էրդողանի ընտանիքի հասցեին ասված խոսքերի պատճառով:
Թուրքական «gerçekgündem» լրատվական կայքը, հղում անելով «Financial Times»-ին գրում է, որ Էրդողանի հակառուսական պահվածքը տեղավորվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պուտինի ցուցաբերած աջակցության համատեքստում:
Անգլիացի պատմաբանն իր հոդվածում գրել է, որ Ասմա Ասադը ամուսնուն ուղարկած էլեկտրոնային նամակում նշել է, որ այլևս չի ցանկանում, որ իրենք հանգստյան օրերն անցկացնեն Էրդողան ընտանիքի հետ, քանի որ Էրդողաններն անկիրթ են ու անճաշակ. Թայիփ Էրդողանը ավազակ է, ով կյանքում ընդամենը մեկ գիրք է կարդացել, իսկ կինը, չնայած, որ գնումներ կատարելու նկատմամբ թուլություն ունի, անճաշակ է և հնաոճ:
Հոդվածագիրը տեղեկացնելով, որ նշյալ նամակն ընկել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ձեռքը, գրում է. «Ասադը ռուսների շնորհիվ խուսափեց տապալումից, իսկ թուրքերը նոյեմբերին խոցեցին ռուսների ինքնաթիռը: Պուտինը վիրավորանքը մոռացող մարդկանցից չէ: Մեկից ավելի գրքեր է կարդացել և մի քանի օտար լեզվի է տիրապետում: Ռուսական վրեժը սկսվեց արտահանման տապալումով: Իսկ ռուս զբոսաշրջիների բացակայությունը հավասար է Անթալիայում զբոսաշրջության տապալմանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |