Տարածաշրջան20:00, 12 Մարտ 2016
Նոր ահաբեկչական պայթյուն Անկարայում. կա 27 զոհ, 75 վիրավոր

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում այսօր երեկոյան որոտացել է հերթական ահաբեկչական պայթյունը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Աթաթուրքի զբոսայգու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27, վիրավորվել 75 քաղաքացի: Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը արգելք է դրել թեմայի լուսաբանման վրա:
Ականատեսների վկայությամբ՝ մի ավտոմեքենա է մոտեցել քաղաքապետարանի ավտոբուսին ու այդ ժամանակ պայթել: Նախնական վարկածով՝ ահաբեկիչները պայթեցրել են ռումբով բեռնված ավտոմեքենա:
Անկարայում հայտարարված է տագնապ. ոստիկանական ուժերը կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում հնարավոր 2-րդ պայթյունը կանխելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին, ինչի հետևանքով սպանվել էր 28 մարդ, որոնցից 27-ը՝ զինվորականներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |