Հասարակական07:49, 14 Մարտ 2016
Հայտնի է Անկարայում պայթյուն կազմակերպած անձանց ինքնությունը
Հայտնի է դարձել մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում ահաբեկչական պայթյուն իրականացրած անձանց ինքնությունը:
Թուրքական «Memurlar» լրատվական կայքը հայտնում է, որ պայթյունի կազմակերպիչներից մեկը կին է եղել, իսկ մյուսը՝ տղամարդ: Նախնական տվյալների համաձայն՝ երկուսն էլ մահացել են դեպքի վայրում:
Թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ «İnternethaber»-ը տեղեկացնում է, որ պայթուցիկով բեռնված BMW մակնիշի մեքենայով հարձակում իրականացրած կինը՝ Սեհեր Չաղլա Դեմիրը, Բալըքեսիր համալսարանի ուսանողուհի է եղել: Նա նախկինում համալսարանական 4 ընկերուհու հետ միասին մեղադրվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) անդամակցելու և նրա օգտին քարոզչություն անելու մեջ:
Հիշեցնենք, որ վերջին 5 ամսվա ընթացքում սա Անկարայում իրականացված 3-րդ պայթյունն է:
Առաջինը տեղի էր ունեցել 2015թ. հոկտեմբերի 10-ին: Զոհվել էր 102 հոգի, շուրջ 500-ը վիրավորվել էր:
Երկրորդ հարձակումը կատարվել էր 2016 թ. փետրվարի 17-ին, ինչի հետևանքով սպանվել էր 28 մարդ, որոնցից 27-ը՝ զինվորականներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |