Ցեղասպանություն14:02, 14 Մարտ 2016
Այս տարի Թուրքիան Գալիպոլիի միջոցառումները կանցկացնի ոչ թե ապրիլի 24-ին, այլ մարտի 18-ին
Թուրքիայում ամեն տարի նշվող Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) ճակատամարտի տոնակատարություններն այս տարի կանցկացվեն մարտի 18-ին: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Միջոցառումների մեկնարկը կլինի մարտի 12-ին:
Թեմային անդրադարձած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը հիշեցնում է, որ անցյալ տարի Գալիպոլիի տոնակատարություններն արհեստականորեն տեղափոխվել և աննախադեպ շուքով նշվում էին ապրիլի 24-ին: Ճիշտ այն օրը, երբ ի տես աշխարհի հիշատակվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
«Ապրիլի 24-ին անցկացվելիք Չանաքքալեի միջոցառումների կապակցությամբ տարբեր երկրների լիդերներին Էրդողանի կողմից հրավիրելու հանգամանքն արժանացել էր հասարակության խիստ արձագանքին: Մարդու իրավունքների միության ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը համաշխարհային լիդերներին կոչ արեց ապրիլի 24-ին այցելել ոչ թե Չանաքքալե, այլ Հայաստանի մայրաքաղաք Երևան և մասնակցել հիշատակի միջոցառումներին»:
Գասպարյանը հիշեցնում է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Չանաքքալեի տոնակատարությունները պատմության մեջ առաջին անգամ են ապրիլի 24-ին իրականացվում: Նախագահն ընդգծել էր, որ այս քայլը Թուրքիայի ավանդական դարձած հերքման քաղաքականության մի մասն է և նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |