Տնտեսական13:41, 14 Մարտ 2016
Թուրքիայի առևտրաշրջանառությունն այլ երկրների հետ նվազել է, բացի Իսրայելից

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախկին փոխնախագահ Ումութ Օրանի կազմած զեկույցից պարզ է դարձել, որ երկրի` անմիջական և տարածաշրջանային հարևանների հետ արտաքին առևտրի ծավալները նվազել է 34 մլրդ դոլարով, իսկ այդ երկրներ կատարվող արտահանման ծավալները` 16 միլիարդով: Վերջին 3 տարվա ընթացքում (2012-2015թթ.) թուրքական արտադրանքի արտահանումը աճ է գրանցել տարածաշրջանային 18 երկրներից միայն Իսրայելում:
Զեկույցի հեղինակի խոսքով` վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կատարված սխալներն ամենամեծ ազդեցությունը թողել են երկրի արտաքին առևտրի վրա:
«Անմիջական հարևան և շրջակա 18 երկրների հետ 2012 թվականին 123.9 մլրդ դոլար կազմող Թուրքիայի արտաքին առևտրի ծավալը 2015 թվականին կազմել է 89.6 մլրդ դոլար` նվազելով 28 տոկոսով»,- ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` ասել է զեկույցի հեղինակը:
Օրանը տեղեկացրել է, որ թուրքական արտադրանքների արտահանումը դեպի անմիջական հարևան ու 18 այլ երկրներ նվազել է 27 տոկոսով, իսկ երկրի ընդհանուր արտահանումը` 5.6 տոկոսով:
Ամենաշատը նվազել է դեպի Ռուսաստան, Իրան և Իրաք արտահանվող թուրքական արտադրանքի ծավալները, համապատասխանաբար` 3.0, 6.2 և 2.2 մլրդ դոլար:
Նշյալ երկրներից ներմուծումը նույնպես նվազել է. Ռուսաստանից 6.2 մլրդ դոլարով, իսկ Իրանից` 5.8 մլրդ-ով:
Թուրքական ապրանքների արտահանումն ավելացել է միայն դեպի Իսրայել: Չնայած 2010 թվականից երկրների հարաբերություններում նկատվող սառնությանը` Թուրքիայից դեպի Իսրայել արտահանումը 2012-2015 թվականներին աճել է 368 մլն դոլարով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |