Հասարակական13:35, 14 Մարտ 2016
«Շարլի Էբդո եղաք, Փարիզ եղաք, լավ, իսկ Անկարա կլինե՞ք»
Անկարայում բնակվող երաժիշտ Ջեյմս Թեյլորը նախօրեին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից հետո «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ աշխարհին կոչ անելով կարեկցանք ցուցաբերել թուրք ժողովրդի նկատմամբ:
Թուրքական «Habertürk» լրատվական կայքը հայտնում է, որ երաժշտի գրառումը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցում՝ արժանանալով բազմաթիվ օգտատերի հավանությանը: Շուրջ 30 հազար օգտատեր տարածել է երաժշտի գրառումը, որտեղ հեղինակը նշում է, որ Անկարան էլ եվրոպական մայրաքաղաքների պես «նորմալ, ժամանակակից քաղաք է», իսկ Թուրքիան էլ Մերձավոր Արևելքը չէ, պատերազմի դաշտ չէ:
«Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում իրականացված ահաբեկչական հարձակումներին զոհ գնացածների համար վշտանալը սովորական է, բայց ինչո՞ւ նույն բանը չկա Անկարայի դեպքում: Ո՞րն է պատճառը. գուցե Թուրքիան համարում եք հիմնականում մահմեդականներով բնակեցված Սիրիայի և Իրաքի նման երկի՞ր, իսկ գուցե այն համարում եք մի երկիր, որտեղ քաղաքացիական պատերազմնե՞ր են ընթանում»,- հարցնում է գրառման հեղինակը՝ ավելացնելով, որ երբեք ոչ մի տեղ իրեն այնքան երջանիկ և անվտանգ չի զգացել, որքան Թուրքիայում:
Վերջում Թեյլորը, խոսքն ուղղելով միջազգային հանրությանը, գրել է. «Շարլի Էբդո եղաք, Փարիզ եղաք, լավ, իսկ Անկարա կլինե՞ք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |