Տարածաշրջան13:38, 15 Մարտ 2016
Ալիև-Էրդողան հանդիպմանը 6 պայմանագիր է ստորագրվել

Անկարա մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ թուրքական «Milliyet» թերքի կայքի` հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարվել են էներգետիկ, տրանսպորտային և ռազմական համագործակցության հարցեր:
«6 տարբեր պայմանագիր ենք ստորագրել, որոնցից 1-ինը վերաբերվում է Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական մշակույթի փոխանակմանը, 2-րդ պայմանագիրը վերաբերում է հյուպատոսարանների աշխատակիցների գործերին: 3-րդը իրավական համագործակցության մասին է: 4-րդը վարորդական իրավունքների փոփոխության և փոխադարձ ճանաչման պայմանագիրն է: 5-րդը տեխնիկական համագործակցության արձանագրությունն է, իսկ 6-րդը` ռազմավարական համագործակցության պայմանագիրը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ասել է, որ աշխատանքներ են տանում Թուրքիայի և Ադրբեջանի ամենամեծ համատեղ էներգետիկ ծրագիրը հանդիսացեղ տրանսատլանտյան գազատարի (TANAP) աշխատանքները նախանշված վերջնաժամկետում ավարտելու ուղղությամբ:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի դեկտեմբերին: Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են 5 տարվա ընթացքում փոխադարձ ներդրումների ծավալը ներկայիս 13 մլրդ դոլարից հասցնել 20 միլիարդի:
Էրդողանը չի մոռացել ևս մեկ անգամ կրկնել, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում կանգնած է իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին:
Նշենք, որ այսօր Անկարայում կայացած Էրդողան-Ալիև հանդիպոմն ու երկու նախագահների գլխավորությամբ անցկացվող Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի համագործակցության նիստն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Ադրբեջանում, սակայն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ալիևն ինքն էր որոշել մեկնել Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |