Տարածաշրջան09:13, 16 Մարտ 2016
Փորձագետների մեկնաբանությունները Անկարայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Մարտի 13-ին Անկարայի կենտրոնական Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ փորձագիտական շրջանակներում շարունակում են մեկնաբանություններ և գնահատականներ տրվել:
Ըստ թուրքական «aktifhaber» լրատվամիջոցի` 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակման մասին «Reuters» լրատվական գործակալության հետ է զրուցել ազգությամբ թուրք անվտանգության հարցերով փորձագետ, նախկին սպա Մեթին Գյուրջայը:
Վերջինս նկատել է տվել, որ նմանատիպ ահաբեկչական գործողությունները Սիրիայում և Իրաքում ապրողների առօրյայի անբաժան մասն են կազմում:
«Ահաբեկչական գործողություններում մեքենաների կիրառելը Թուրքիայի համար նոր երևույթ է: Թուրքիայում էլ են հաճախակիացել այդօրինակ հարձակումները»:
Իսկ նախկին հատուկջոկատային, սպա Մեթե Յարարը, որն այժմ անվտանգության հարցերով վերլուծաբան է, այն համոզմունքին է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Սիրիայում և Իրաքում գտնվող զինանոցներից վերցնում են մեծ թվով պայթուցիկներ: Որպես դրա ապացույց նա նշում է, որ այդ տեսակ պայթուցիկները, որոնք հանդիպում են PKK-ի զինյալների մոտ, հնարավոր չէ գնել զենքի շուկայում:
«Crisis» խմբի Թուրքիայի գծով փորձագետ Նիգար Գյոքսել նշել է, որ թե Թուրքիան, թե քրդական ուժերը գիտեն, որ այդ խնդիրը ռազմական ճանապարհով չի կարգավորվելու: Նրա կարծիքով` ի վերջո, երկու կողմերն էլ նստելու են բանակցային սեղանի շուրջ, սակայն միևնույն ժամանակ երկուսն էլ ձգտում են բարենպաստ դիրքերով ունենալով գնալ բանակցությունների:
Նշյալ առիթով խոսել է նաև գրող Ալիզա Մարկուսը, որը հեղինակել է PKK-ի մասին պատմող «Արյուն և հավատ» գիրքը: Ըստ նրա՝ PKK-ի ու Թուրքիայի միջև մղվող պատերազմում նոր ու վտանգավոր միտումներ են նշմարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |