Ցեղասպանություն07:57, 16 Մարտ 2016
Թուրք-բուլղարական համագործակցությունը դադարեցվել է Հայոց ցեղասպանության հարցի պատճառով
Վերջին շրջանում լարված թուրք-բուլղարական հարաբերություններն ևս մեկ ցնցում են գրանցել ապրիլի 24-ի նախաշեմին:
Թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի հայ լրագրող, սյունակագիր Հրանտ Գասպարյանը, հղում անելով բուլղաական «bTV» հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը կասեցրել է համագործակցությունը Բուլղարիայի Բուրգաս, Խասկովո և Սվիլենգրադ քաղաքների հետ, որն իրականացվում է երկու երկրների միջև անդրսահմանային համագործակցության շրջանակներում:
Թուրքիայի արտգործնախարարության կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող համագործակցության չեղարկման պատճառը է Խասկովո քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակին այգի անվանակոչելու և Բուրգասի ու Սվիլենգրադի քաղաքային խորհուրդների կողմից ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող որոշումների ընդունումն է:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այս որոշման հետևանքով բուլղարական քաղաքները կզրկվեն տարեկան մոտ 1 միլիոն դոլոր ֆինանսավորումից, որն օգտագործում էին բնական աղետների հետևանքները վերացնելու ու շրջակա միջավայրը բարեկարգելու վրա:
1977 թվականից սկսած բուլղարական Խասկովոյի հետ «քույր քաղաքի» կարգավիճակ ունեցող սահմանակից թուրքական Էդիրնե քաղաքի քաղաքապետ Ռեջեփ Գյուրքանը հայտարարել է, որ Խասկովոյում «հայերին պատվին այգի անվանակոչելուց հետո» արտգործնախարարության ցուցումով չեղարկվել է «քույր քաղաքների» մասին կնքված պայմանագիրը:
Գյուրքանը տեղեկացրել է, թուրքական կողմը բուլղարական քաղաքների հետ համագործակցության դադարեցման մասին տեղեկացրել է Բուլղարիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը:
Թուրք քաղաքապետը «խորհուրդ է տվել» բուլղարական քաղաքների ղեկավարություններին վերանայել կայացրած որոշումները` ավելացնելով, որ այդ պարագայում հնարավոր կլինի վերսկսել համագործակցությունը:
Խասկովոյի քաղաքապետ Դոբրի Բելիվանովն էլ բուլղարական «bTV»-ին տված հարցազրույցում ասել է, որ որևէ մեկը չի կարող քաղաքի իշխանություններին ցուցում տալ այգի կամ փողոց անվանակոչելու հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |