Միջազգային13:27, 17 Մարտ 2016
Անկարայում փակվել է Գերմանիայի դեսպանատունը, Ստամբուլում՝ գլխավոր հյուպատոսարանը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու կապակցությամբ նախարարության շենքում արտակարգ մամուլի ասուլիս է հրավիրել: Շտայնմայերը լրագրողներին հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Թուրքիայում իրենց ներկայացուցչությունների ու դպրոցների դեմ հնարավոր լուրջ ահաբեկչական հարձակումների մասին:
Ըստ գերմանացի նախարարի` Անկարայում իրենց դեսպանատան և Ստամբուլի գլխավոր հյուպատոսության փակման որոշումն ընդունվել է այդ տեղեկությունները վերլուծելուց հետո:
Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ փակված գերմանական հյուպատոսության շենքի մուտքին փակցված է հետևյալ գրությունը. «Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը լուրջ նախազգուշացում ստանալուց հետո փակվել է` ելնելով անվտանգության միջոցառումներից»:
Մեկ օրով փակվել է նաև Ստամբուլի գերմանական հատուկ վարժարանը, ինչ պատճառը, ըստ Գերմանիայի արտաքին գերատեսչության հայտարարության, չհաստատված նախազգուշացումն է հնարավոր ահաբեկչության մասին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Գերմանիայի փակված հյուպատոսության շենքի մոտ գտնվող մեծ թվով ոստիկանական ծառայողներ անվտանգության արտակարգ միջոցառումներ են անցկացնում:
Նախօրեին էլ Գերմանիայի արտգործնախարարությունը «ամեն պահի սպասվող ահաբեկչության» մասին նախազգուշացնող հայտարարություն էր տարածել ուղղված Անկարայում բնակվող իր քաղաքացիներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |