Հասարակական13:39, 17 Մարտ 2016
Թուրքիան անցնում է ծերացող երկրների շարքը
Թուրքիայի բնակչությունը հետզհետե ծերանում է: Թուրքական «TRT Haber» լրատվականի համաձայն՝ տարեցները 2015թ. կազմել են այս երկրի բնակչության ընդհանուր թվի 8.2 տոկոսը, ինչը 0.2 տոկոսով ավելին է 2014թ. ցուցանիշից:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է «Ծերության վիճակագրություն» թեմայով իր հաշվետվությունը, որի համաձայն՝ երկրում 65 տարեկանից բարձր 6.495.239 քաղաքացի է բնակվում: Ընդ որում, տարեց բնակչության 43.8 տոկոսը տղամարդիկ են, 56.2 տոկոսը՝ կանայք:
Թուրքիայի շրջաններից ամենածեր բնակչությունն ունի Սինոփը: Իսկ ամենաքիչ տաեց բնակչություն ունեցող նահանգները Հաքքարին և Շըրնաքն են:
100 տարեկանից բարձր տարիքի բնակչությունը 2015թ. կազմել է 5.293: Ընդ որում, 100 և բարձր տարիքի քաղաքացիները ամենից շատ բնակվում են Ստամբուլում (675 մարդ) , Իզմիրում (236 մարդ) և Անկարայում (234 մարդ):
Իսկ ողջ աշխարհի մասշտաբով 2015թ. գրանցված տվյալներով տարեցները կազմում են բնակչության 8.5 տոկոսը: Ամենածեր բնակչություն ունեցող երկրներն են ըստ հերթականության՝ Մոնակոն (30.4 տոկոս) , ճապոնիան ( 26.6 տոկոս) և Գերմանիան (21.5 տոկոս): Թուրքիան 167 երկրներից բաղկացած այս ցուցակում 66-րդ տեղն է զբաղեցնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |