Հասարակական08:30, 17 Մարտ 2016
Նաոմ Չոմսկի. «Էրդողանը սպառնալիք է Թուրքիայի համար»
Աշխարհահռչակ լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), անդրադարձել է Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ ահաբեկչությանը վերաբերող հոդվածները փոփոխելու մասին նախագահ Էրդողանի ելույթին և դրան հաջորդած 3 գիտնականների ձերբակալությանը:
Ըստ թուրքական «Odatv.com» լրատվական կայքի` հայտնի գիտնականը Թուրքիայի նախագահի ելույթն ու գիտնականների ձերբակալությունը բնութագրել է որպես Էրդողանի ավտորիտար և ճնշող քաղաքականությունը սաստկացնելու փորձ:
«Թուրքիան դարասկզբին ժողովրդավարացման ու մարդու իրավունքնրի տեսանկյունից հուսադրող քայլեր էր կատարում: Ցավոք, վերջին մի քանի տարիներին նախագահ Էրդողանն այդ գործընթացը տանում է ամբողջովին հակառակ ուղղությամբ` վճռական ջանքեր գործադրելով ավտորիտար ու ճնշող իշխանություն ստեղծելու ուղղությամբ: Նրա վերջին գործողություններն ավելի են խորացնում այդ միտումը` նրա անձը դարձնելով սպառնալիք ոչ միայն Թուրքիայի, այլև մյուս երկրների համար»,- նկատել է Չոմսկին:
Նշենք, որ Էրդողանն օրեր առաջ ունեցած ելույթի ժամանակ ասել էր, որ անհրաժեշտ է փոփոխել ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի քրեական օրենսգրքի հոդվածները` ընդարձակելով դրանց ընդգրկումը: Այդ ելույթից շատ չանցած ձերբակալվել են 3 թուրք գիտնականներ, որոնք իրենց ստորագրությունն էին դրել 1128 գիտնականների կողմից ստորագրված «Այս մեղքին հանցակից չենք դառնա» համատեղ հայտարարությանը: Թուրք գիտնականների «Հանուն խաղաղության» նախաձեռնության հրապարակած հայտարարությանը, որում դատապարտվում էր պետության գործողությունները քրդաբնակ շրջաններում, Չոմսկիից բացի միացել էին նաև բազմաթիվ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |