Հասարակական07:18, 17 Մարտ 2016
Թուրքիայից արտաքսվել է 25 տարի այնտեղ ապրած բրիտանացի գիտնականը
25 տարի շարունակ Թուրքիայում ապրած բրիատանացի գիտնական Քրիս Ստեփենսոնը արտաքսվել է այդ երկրից: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ արտաքսման պատճառն այն է, որ Ստեփենսոնը փորձել է աջակցել ձերբակալված 3 գիտնականի, որոնք մասնակցել էին «Մենք այս մեղքին հանցակից չենք լինելու» ստորագրահավաքին:
Իրավապահները նախ ձերբակալել են անգլիացի գիտնականին, ապա ազատ արձակել: Ավելի ուշ դատախազության պահանջով Ստեփենսոնը բերման է ենթարկվել Ստամբուլի մարզային միգրացիոն վարչություն, իսկ հետո ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է «Աթաթուրք» օդանավակայան:
Ստեփենսոնի կինը և դուստրը նույնպես նրա հետ մեկնել են Լոնդոն: Քրիս Ստեփենսոնը Թուրքիայում էր բնակվում 1991-ից և դասավանդում էր Ստամբուլի Բիլգի համալսարանում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջանների տևական պարետային ժամերի և բախումների դեմ բողոքող «Հանուն խաղաղության» նախաձեռնությունը տարեսկզբին ստորագարհավաք էր կազմակերպել «Մենք այս մեղքին հանցակից չենք լինելու» կարգախոսով հայտարարության համար: Այն ստորագրել էր աշխարհի 89 համալսարանների 1.128 գիտնական: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել այս շրջաներում բնակչության դեմ բռնություններն ու սահմանափակումները: Հայտարարության տակ ստորագրած գիտնականների դեմ հետաքննություն էր սկսվել, ինչի շրջանակներում մեծ թվով ձերբակալություններ եղան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |