Քաղաքական07:58, 19 Մարտ 2016
ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել
Մարտի 17-ին Բրյուսելում սկսված Թուրքիա-Եվարմիություն (ԵՄ) բանակցություններում հստակեցվել է դեպի Եվրոպա գաղթականների հոսքը դադարեցնելուն ուղղված համաձայնագրի վերջնական տեքստը: BBC-ի թուրքական ծառայության տեղեկատվությամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թուրքիայի և ԵՄ 28 երկրների միջև միաձայն համաձայնություն է ձեռք բերվել:
Ըստ այդմ՝ մարտի 20-ի կեսգիշերից հետո Հունաստան ժամանած գաղթականները հետ կուղարկվեն Թուրքիա: Իսկ դրա դիմաց ԵՄ երկրները կընդունեն Թուրքիայից եկող փախստականներին: Թուրքիայում բնակվող սիրիացի գաղթականներից 72.000-ը կտեղավորվեն ԵՄ երկրներում: Նշվում է նաև, որ եթե Թուրքիա վերադարձող գաղթականների թիվը գերազանցի 72.000-ը, ապա այս մեխանիզմի գործունեությունը կդադարեցվի:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև Թուրքիային նյութական աջակցություն ցուցաբերել և «ամենակարճ ժամանակում վերսկսել» այդ երկրի եվրոանդամակցության գործընթացը:
ԵՄ-ն վերահաստատել է ավելի վաղ Թուրքիային խոստացված 3 մլրդ եվրոյի աջակցությունը: Բացի այդ, եթե Թուրքիան ԵՄ -ի տարամդրած գումարների առաջին երկու բաժինը հաջողությամբ ներդնի փախստականների համար նախագծերում և ավարտին հասցնի դրանք, ապա նրան կտրամադրվի ևս 3 մլրդ եվրո: Նշենք, որ բանակցությունների սկզբում Թուրքիան պահանջել էր աջակցություն:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի առաջին փուլի ընթացքում վարչապետ Դավութօղլուն հանդես էր եկել նոր առաջարկներով: Նա պահանջել էր մեծացնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նյութական օգնության ծավալները (առաջիկա 3 տարում՝ 6 մլրդ եվրո): Մինչև 2016թ. հունիսը գործի դնել առանց մուտքի անցագրի ռեժիմը Շենգենյան գոտում, ինչպես նաև՝ նորից ակտիվացնել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները:
Թուրքիան պարտավորվել էր նաև հետ ընդունել դեպի հունական կղզիներ շարժվող սիրիացի փախստականներին, բայց պահանջել, որ հետ ընդունված յուրաքանչյուր փախստականի դիմաց ԵՄ-ն ևս օրինական ճանապարհով մեկ փախստական ընդունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |