Հոդված10:10, 19 Մարտ 2016
Հայկո Բաղդատ. «Էդողանը հայտարաարում է, թե մեր մեծ փրկիչն է, մեր գոյության պատճառը»

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատն իր նոր հոդվածում խնդրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չհեռանալ։
Թուրքական Diken լրատվական կայքում հրապարակված հոդվածում Բաղդատն անդրադարձել է Էրդողանի՝ «եթե ես գնամ, պետությունը կքանդվի» խոսքերին։
«Փաստորեն, եթե Էրդողանը գնա, երկիրն էլ ձեռքներիցս կգնա։ Չէ, թրոլլինգ չեմ անում։ Չեք հավատա, բայց անգամ հայերի «պահապան» Մարգար Եսայանը դեռ այսիպիսի բան չէր ասել։ Այս խոսքերը հենց ինքը նախագահն է ասում։ Հայտարաարում է, թե մեր մեծ փրկիչն է, մեր գոյության պատճառը»,- գրում է Բաղդատը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, որևէ մեկն անմահ չէ, իսկ աշխատանքում էլ՝ անփոխարնելի, հետևաբար, Էրդողանն էլ մի օր հեռանալու է։ Սակայն Բաղդատը ցանկանում է մինչև Էրդողանի հեռանալը նրանից մի շարք հարցեր պատասխաններ լսել։
Նա նախագահից պատասխաններ ստանալու համար առջարկում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից կամ Իսլանդիայից մի դատախազ հրավիրել, որին համամարդկային արժեքներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կխնդրեն պատասխաններ պահանջել նախագահից։
Հայ հոդվածագիրը հռետորական հարց է ուղղում, թե արդյոք դատախազը չի հարցնի Էրդողանին Ռոբոսկիում թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության մասին, որին զոհ դարձավ 34 գյուղացի՝ ասելով, որ հենց նախագահն է պատասխանտու այս գործում։ Կամ արդյո՞ք դատախազը չի հարցնի, թե ինչու է նա Հրանտ Դինքի սպանության պատասխանատուներին աջակցել և այս 9 տարիների ընթացքում հանցագործությունը ծածկել է ։
Բաղդատը հիշեցնում է նաև ոստիկանության կողմից սպանված 14-ամյա Բերքինի, 19-ամյա Ալի Իսմայիլի մասին, հարցնելով, թե այդ հրավիրյալ արդար դատախազը մի՞թե չի հարցնի․ «Պետությունը դուք եք ղեկավարում, պարոն նախագահ, ի՞նչ է մեղավոր չեք, որ մարդասպանները կամ չեն դատապարտվել կամ էլ սիմվոլիկ պատժի են ենթարկվել»։
Բաղադատը գրում է նաև ագային փոքրամասնությունների նկատմամբ Էրդողանի վերաբերմունքի մասին՝ մեջբերելով նրա խոսքերը․ «Սրանք ալևիներ են, տեղ մի տվեք նրանց, փակեք սրանց դպրոցները՝ արտասահմանյան գործակալներ են դաստիարակում, իսկ սրանք անջատողական քրդեր են, ձերբակալեք, իսկ մյուսները ստախոս սփյուռքահայեր են, կտրեք նրանց ձայները։ Մի՞թե դատախազը չի հարցնի՝ գուցե բոլորին գործակալ ե՞ք համարում, դրա համար էլ արտաքսում եք անգլացի ակադեմիկոսին, որը 25 տարի Թուրքիայում է բնակվում, ամուսնացած է թրքուհի հետ և ունի 3 տարեկան երեխա»։
Բաղդատը հիշեցնում է նաև վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի դարձած պայթյունների մասին, որոնց պատճառով մոտ 200 մարդ է զոհվել, գրելով, թե արդյո՞ք համամարդկային արժեքներով շարժվող դատախազը չի հարցնի նախագահին, միթե մարդկային է, որ Էրդողանի ղեկավարած պետությունում որևէ պաշտոնյա հրաժարական չի տվել, մինչդեռ քաղաքակիրթ այլ երկրում մեղավոր քաղաքական գործչին անգամ 3 մարդու քիթը արյունոտվելու դեպքում կստիպեին հրաժարական տալ։
«Կարծում եմ, որ դատախազը այս ամենը կհարցներ, կասեր։ Չգիտեմ՝ եթե Էրդողանը գնա, մեր վիճակն ինչ կլինի։ Սակայն մինչև այս հարցերի պատասխաններն իր իսկ շուրթերից չլսեմ, ես նրան չեմ ներելու։ Հանկարծ չգնաս, կնեղանամ»,-հոդվածը երափակում է Բաղդատը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |