Իրավական19:52, 20 Մարտ 2016
Թուրքական ոստիկանությունը որոնում է ծայրահեղ վտանգավոր 3 ահաբեկիչների

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ողջ երկրի տարածքում ոստիկանությունը ուժեղացված կարգով որոնողական աշխատանքներ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ Ալի Դուրմազին, Յունուս Դուրմազին և Սավաշ Յըլդըզին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունը փորձում է կանխել հերթական ահաբեկչական հարձակումը, քանի որ օպերատիվ տեղեկությունների համաձայն հետախուզվողները հրահանգ են ստացել ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Վտանգ կա, որ վերջիններս կարող են ինքնասպանական գործողություններ իրականացնել մարդաշատ վայրերում՝ գործադրելով պայթուցիկ սարքեր: Նախնական տեղեկությունների համաձայն՝ որպես գլխավոր թիրախ ընտրված է Ստամբուլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |