Մարզական11:48, 21 Մարտ 2016
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը հնարավոր է չկայանա

Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքի հետևանքով «Գալաթասարայ – Ֆեներբահչե» ֆուտբոլային հանդիպումը չեղարկելուց հետո, խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ հնարավոր է Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը նույնպես չկայանա:
Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` մարտի 24-ին Անթալիա քաղաքում կայանալիք Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպման չեղարկելու մասին լուրերը հրապարակվել են շվեդական մի շարք ինտերնետ կայքերում:
Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Շվեդիայի ազգային հավաքականի անվտանգության հարցերով պատասխանատու Անդերս Սիգուրդսոնը, որը, մասնավորապես, ասել է.
«Այս պահի դրությամբ մեր այցը Թուրքիա դեռևս չի չեղարկվել, սակայն իրադրությունը կարող է վարկենական փոխվել: Թուրքիայի հետ կայանալիք ֆուտբոլային հանդիպման վերաբերյալ որևէ չեղարկման որոշում չկա: Խաղը հավանաբար կկայանա: Մենք խոսել ենք Թուրքիայի ֆեդերացիայի հետ, մեզ անվտանգության երաշխիքները տրվել են»:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 36-ը՝ վիրավորվել: Վիրավորվածներից 12-ը օտարերկրացիներ էին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |