Տարածաշրջան12:19, 21 Մարտ 2016
Քարայըլանը հայտարարել է, որ PKK-ն կվերսկսի բանակցությունները Օջալանի ազատության պայմանով

«Քուրդիստանի համայնքների միության» համանախագահ Մուրաթ Քարայըլանը, ով համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների բարձրագույն հրամանատարներից մեկը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված կոչով է հանդես եկել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Քարայըլանը հեռուստաալիքներից մեկին Նովրուզի կապակցությամբ տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ՔԲԿ-ն պատրաստ է Թուրքիայի կառավարության հետ վերսկսել հաշտության բանակցությունները, եթե վերջինս Աբդուլլահ Օջալանի համապատասխան պայմաններ ապահովի:
«Եթե Թայիփ Էրդողանը և ԱԶԿ-ն (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն») մարդասպան, ռասիստական դիրքորոշումից հետքայլ անեն, ապա այս Նովրուզը նոր սկզբի ու նոր լուծման առիթ կարող է դառնալ»,- ասել է Քարայըլանը:
Քուրդ առաջնորդը դատապարտել է նաև Թուրքիայի քրդաբնակ քաղաքներում իշխանությունների կողմից Նովրուզի տոնակատարությունների արգելումը: Ըստ Քարայըլանի արգելված վայրերում Նովրուզի տոնակատարությունները պետք է զանգվածային կերպով անցկացվեն:
ՔԲԿ-ական առաջնորդը հայտարարել է, որ այս տարի Նովրուզը պատմական ժամանակաշրջանում են նշում, քանի որ այժմ պատերազմական իրավիճակ է:
«Այսպիսի ժամանակաշրջանում Նովրուզի տոնակատարությունները նոր սկզբի առիթ կարող են դառնալ: 2016 թվականին Նովրուզի առիթով էլ կարելի է նոր քայլեր կատարել, ինչպես, որ 2013-ին մեր առաջնորդը կատարեց (2013-ին Աբդուլլահ Օջալանի` զենքերը վայր դնելու կոչը): Մենք, որպես շարժում հայտարարում ենք, որ առաջնորդ Ապոյի (Օջալան) ազատության համար պայմաններ ստեղծվելու դեպքում պատրաստ ենք վերսկսել Դոլմաբահչեի պայմանագրի շրջանակներում իրականացված բանակցությունները»,- ասել է Քարայըլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |