Իրավական07:27, 22 Մարտ 2016
ԱՄՆ-ում ձերբակալվել է Էրդողանի հովանավորյալ թուրք միլիարդատեր

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում իրավապահները ձերբակալել են իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարրաբին (Ռըզա Սարրաֆ): Նա մեղադրվում է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները խախտելու մեջ, բանկային կեղծարարություն անելու և անօրինական ճանապարհով միլիոնավոր դոլարների գործարքներ անելու մեջ: Թուրքական «Millliyet» թերթը հայտնում է, որ Զարրաբից հանցակից են նաև Իրանի երկու քաղաքացիներ:
Զարրաբը լայն շրջանակներին հայտնի է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանավորությունը վայելող անձ: 2013թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալի և «Մեծ կաշառք» գործողության ժամանակ, ձերբակալվել էր նաև Զարրաբը:
Բայց շուտով Էրդողանի փոխեց այդ գործով զբաղվող դատավորներին ու դատախազներին և արդյունքում Զարրաբը հայտնվեց ազատության մեջ։
Այժմ ԱՄՆ-ում Զարրաբի ձերբակալությունը քաղաքական մեծ արձագանք է ստացել Թուրքիայում, քանի որ դա կարող է նոր լիցք հաղորդել 2013-ի կոռուպցոիոն սկանդալին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |