Հասարակական08:19, 22 Մարտ 2016
Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի հոդվածը Արա Գյուլերի մասին
«Վարպետ Արան Թուրքիայի ամենալավ ֆոտոլրագրողն է: Բայց եթե նրան արվեստագետ-լուսանկարիչ անվանեք, տհաճ պատասխան կստանաք: Վարպետն իրեն ֆոտո լրագրող է ներկայացնում»,- այսպես է սկսում իր հոդվածը Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-ԱԿՊ) կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը:
Հայ պատգամավորնանդրադառնում է Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմին, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել մարտի 13-ին Վաշինգտոնում: «DC» կինոփառատոնում այն արժանացել էր ամենալավ ֆիլմի տիտղոսին:
Ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի է ունեցել Սալոնիկի վավերագրական ֆիլմերիփառատոնի ժամանակ: Եսայանը նշում է, որ ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ ցուցադրությունից օրեր առաջ բոլոր տոմսերը սպառված են եղել:
Հեղինակը տեղեկացնում է, որ Թուրքիայում ևս շուտով կկայանա «Ստամբուլի աչքը» ֆիլմի պրեմիերան, մայիսին էլ ֆիլմը ներկայացված կլինի Լոս Անջելեսում անցկացվելիք հարավարևելյան Եվրոպայի կինոփառատոնին:
«Չնայած «Ստամբուլի աչքը» ֆիլմի միջազգային հաղթարշավին` Ստամբուլի կինոփառատոնի խորհուրդը մերժել է Արա Գյուլերի մասին պատմող ֆիլմը ներկայացնել»,- գրում է Եսայանը:
Հեղինակն անդրադարձել է նաև վերջերս թուրքական մամուլում Գյուլերի անվան հետ կապված աղմուկին, երբ վերջինս իր ցանկությամբ լուսանկարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքին ու արժանացել որոշ լրատվամիջոցների քննադատությանը:
«Սակայն Վարպետ Արան հետքայլ չարեց: Օրհան Փամուքի նման չընկրկեց թաղի ճնշումից ու խիստ պատասխանեց իրեն թիրախավորողներին»,- եզրափակում է Եսայանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |