Իրավական13:15, 23 Մարտ 2016
ԱՄՆ-ում ձերբակալված թուրք գործարարին սպառնում է 75 տարվա ազատազրկում

ԱՄՆ-ում ձերբակալվել է իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարրաբը: Ամերիկյան դատախազությունը նրան մեղադրում է ԱՄՆ-ին խաբելով Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու, բանկային զեղծարարության և փողերի լվացման մեջ:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Զարրաբի դեմ հիմնական ապացույցը նրա նամակն է Իրանի կենտրոնական բանկի նախագահին՝ նշելով, թե Զարրաբ ընտանիքը պատրաստ է «տնտեսական ջիհադին»:
Նամակում թուրք գործարարը գրում է, որ Զարրաբ ընտանիքի բարոյական և ազգային պարտքն է Իրանի կրոնական առաջնորդի կողմից հայտարարված տնտեսական ջիհադի շրջանակներում հատուկ մեթոդներով հաղթահարել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Զարրաբը ձերբակալվել էր մարտի 21-ին Ֆլորիադայում, ուր մեկնել էր ընտանիքի հետ հանգստի: Դատարանը մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու հայցը: Նրան սպառնում է 75 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Զարրաբը լայն շրջանակներին հայտնի է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանավորությունը վայելող անձ: 2013թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալի և «Մեծ կաշառք» գործողության ժամանակ, ձերբակալվել էր նաև Զարրաբը: Բայց շուտով Էրդողանի փոխեց այդ գործով զբաղվող դատավորներին ու դատախազներին և արդյունքում Զարրաբը հայտնվեց ազատության մեջ։
Զարրաբի ձերբակալությունը քաղաքական մեծ արձագանք է ստացել Թուրքիայում, քանի որ դա կարող է նոր լիցք հաղորդել 2013-ի կոռուպցոիոն սկանդալին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |