Միջազգային09:58, 23 Մարտ 2016
ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները միավորվել են՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման

ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպությունների նախաձեռնությամբ ձևավորվել է «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե» (Turkish American National Steering Committee - TASC), որն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:
Թուրքական «sabah» թերթի կայքի հաղորդմամբ` TASC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց նպատակն է ԱՄՆ-ի հասարակությանն իրազեկել և ցույց տալ «պատմական ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նշվում է նաև, որ կոմիտեի նպատակներից է նպաստել ԱՄՆ-ի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում թուրք հանրության ներգրավվածության բարձրացմանը, ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում Թուրքիայի ռազմավարական կարևորության գիտակցմանը և ամերիկյան հասարակությունում Թուրքիայի մասին դրական ընկալումների ձևավորմանը:
Կոմիտեի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գյունայ Օվունչը. Դերյա Թաշքինը, Մուրաթ Գյուզելը և այլք:
Հիշեցնենք, որ նույն մարտի 18-ին Թուրքիայում այս տարի անցկացվել էին Գալիպոլիի տոնակատարությունները՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ միտումնավոր կերպով այդ միջոցառումները տեղափոխվել էին ապրիլի 24:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |