Տնտեսական07:25, 23 Մարտ 2016
Ռուսաստանից Թուրքիա բնական գազի արտահանման ծավալները նվազել են

Ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Թուրքիային վաճառվող բնական գազի ծավալները նկատելիորեն նվազել են:
Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2016թ. սկզբից մինչ օրս Ռուսաստանից Թուրքիա արտահանված գազի ծավալները նվազել են 7.5 տոկոսով՝ կազմելով 2.6 մլրդ խմ: Այս ցուցանիշը ամենացածրն է վերջին 3 տարվա ընթացքում:
Ռուսական բնական գազի արտահանմամբ զբաղվող «Բուլգարտրանսգազ» ընկերության տվյալներին հղում կատարող աղբյուրն ընդգծում է, որ մասնավորապես փետրվարի 1-ից մինչև մարտի 19 գազի արտահանումը Թուրքիա նվազել է 19 տոկոսով:
Նշվում է, որ գազի վաճառքի ծավալների նման անկումը պայմանանավորված է հատկապես Թուրքիայի բարենպաստ կլիմայական պայմաններով: Որոշակի ազդեցություն են ունեցել նաև «Գազպրոմի» և թուրքական «Բոթաշ» պետական ընկերության ու ևս 6 մասնավոր ընկերությունների միջև գնի վերաբերյալ ծագած անհամաձայնությունները:
Նշյալ ընկերությունները 2013թ. Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում տարեկան 10 մլրդ խմ բնական գազ էին արտահանում Թուրքիա: Սակայն այն բանից հետո, երբ տարեսկզբին Ռուսաստանը չեղյալ հայտարարեց գազի գնի համար սահմանված 10.25 տոկոսանոց զեղչը, արտահանող ընկերությունները հրաժարվեցին համագործակցությունից:
Թուրքական ընկերությունները փորձում են ռուսական բնական գազի բացը լրացնել հեղուկացված գազով: Իսկ Անկարայի իշխանությունները պատվիրել են «Բոթաշ» ընկերությանը՝ Բուլղարիայի և Ուկրաինայի տարածքով Եվրոպայից բնական գազի ներմուծումն ապահովող միջնորդ - մատակարար փնտրել:
Եթե թուրքական ընկերությունները կարողանան իրագործել իրենց առջև դրված այս առաջադրանքները, ապա կազատվեն մինչ այժմ Թուրքիայի գազի պահանջարկի 50 տոկոսից ավելին մատակարարող «Գազպրոմ»-ից ունեցած կախվածությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |