Տնտեսական13:45, 23 Մարտ 2016
Թուրքիայում գործազրկությունը հասել է վերջին 6 տարիների ամենաբարձր մակարդակին

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2015թ. Թուրքիայում գործազրկությունը հասել է վերջին 6 տարիների ամենաբարձր մակարդակին: Թուրքական «gazetevatan.com» կայքի տեղեկացմամբ՝ անցյալ տարի գործազրկությունն այս երկրում ավելացել է 0.4 տոկոսով՝ կազմելով 10. 3 տոկոս:
2015թ. 15-ից բարձր տարիքային խմբում գործազուրկների թիվը 2014-ի համեմատ ավելացել է 204.000-ով՝ հատելով 3 միլիոնի սահմանը: Ընդ որում, աշխատանք չունի տղամարդկանց 9.2 (2014-ի համեմատ աճել է 0.2 տոկոսով), իսկ կանանց՝ 12.6 տոկոսը (աճել է 0.7 տոկոսով):
Ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը գնահատվել է 12.4 տոկոս: 15-24 տարիքային խմբում այս ցուցանիշը կազմել է 18.5, իսկ 15-64 տարիքային խմբում՝ 10.5 տոկոս:
2015թ. Թուրքիայում աշխատողների թիվն ավելացել է 688.000-ով: Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի ընդունվողների թիվը կազմել է 13.000, ոչ գյուղատնտեսական ոլորտում՝ 655.000:
Արձանագրվել է նաև, որ աշխատողների 20.6 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության, 27.2 տոկոսը՝ արդյունաբերության, 52.2 տոկոսը՝ սպասարկման ոլորտում:
Ընդհանուր առմամբ աշխատողների թիվը 26մլն 621.000 է, ինչը կազմում է երկրի աշխատունակ բնակչության 46 տոկոսը: Տղամարդկանց դեպքում այս ցուցանիշը կազմում է 65, կանանց դեպքում՝ 27.5 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |