Տարածաշրջան06:49, 25 Մարտ 2016
Դիարբեքիրում քուրդ գրոհայինները ռումբով բեռնված մեքենա են պայթեցրել, կան զոհեր

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում գտնվող ժանդարմերիայի ուղեկալներից մեկի մոտ «Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները» (ՔԲԿ-PKK) ռումբով բեռնված մեքենա են պայթեցրել:
Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` հարձակման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր, իսկ 24-ը՝ վիրավորվել:
Մեքենայի պայթյունից հետո բախումներ են սկսվել թուրքական ուժերի և PKK-ի զինյալների միջև: 15 րոպե տևած փոխհրաձգությունից հետո քուրդ գրոհայինները դիմել են նահանջի: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ ծառայության աշխատակիցներ:
Նշվում է, որ ժանդարմերիայի պահակակետը գտնվում էր Դիարբեքիր-Բինգյոլ (Բյուրակն) մայրուղու հարևանությամբ: Հարձակումից հետո մայրուղու երթևեկությունը անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է:
Տարածքում այժմ թուրքական օդուժի աջակցությամբ լայնածավալ օպերացիա է իրականացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |