Միջազգային10:34, 25 Մարտ 2016
Էրդողանը կմասնակցի ԱՄՆ-ում առաջին թուրք-իսլամական կենտրոնի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ը ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կմասնակցի «Ամերիկյան կրոնական կենտրոն» անվամբ թուրք-իսլամական կենտրոնի բացմանը:
Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի` կենտրոնը նպատակ է ունենալու կրոնի վերաբերյալ ճիշտ և ժամանակակից տեղեկություններով իրազեկել հասարակությանը, ուղղորդել հավատքի, կրոնական արարողությունների ու բարոյականության հարցերում:
Աղբյուրը նշում է, որ «Ամերիկյան կրոնական կենտրոն»-ը մեծ համալիր է, որը ներառում է մզկիթ, մշակութային կենտրոն, համայնքի անդամների համար նախատեսված առանձին շենք, հյուրատուն և ավանդական թուրքական ոճով կառուցված տներ:
Նշվում է, որ համալիրի մզկիթը միակն է ԱՄՆ-ում, որն ունի 2 մինարեթ: Մզկիթի ներսում և բակում կարող են կրոնական արարողության մասնակցել միաժամանակ 3.000 մարդ:
Մշակույթի կենտրոնում հիմնադրվող Իսլամի հետազոտությունների կենտրոնն էլ խորհրդատվական ծառայություններ է մատուցելու ԱՄՆ սովորելու մեկնած թուրք ուսանողներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |