Տարածաշրջան07:36, 26 Մարտ 2016
Դեմիրթաշ. «Վիզային ռեժիմը հանելուց հետո Թուրքիայի քրդերը «կհոսեն» Եվրոպա»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը գերմանական «DPA» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև նախատեսվող վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մասին:
Քուրդ կուսակցապետը նշել է, որ իրենց կուսակցությունը կողմ է վիզային ռեժիմի ազատականացմանը, սակայն այդ դեպքում Թուրքիայում բնակվող քրդերը կսկսեն զանգվածաբար մեկնել դեպի Եվրոպա:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Դեմիրթաշը նախազգուշացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցող ռազմական բախումների` լայնածավալ պատերազմի վերաճելու դեպքում ոչ միայն քրդերը կարող են փախչել Եվրոպա, այլ նաև` թուրքերը:
Դեմիրթաշը նշել է, որ այս պայմաններում ՔԲԿ-ի հետ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) բանակցություններ սկսելու համար Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելը հենց Եվրոպայի շահերից է բխում:
Աղբյուրը նշոմ է, որ հուլիսին նախատեսվող Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման հետևանքների վերաբերյալ նմանատիպ կանխատեսում է արել նաև Գերմանիայի անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի Թուրքիայի մասնագետ Գարեթ Ջենքինսը:
Ջենքինսը նշել է, որ 400-500 հազար մարդ, որոնց հիմնական մասը քրդեր կլինեն, կարող են դիմել ԵՄ ապաստան ստանալու խնդրանքով: Ըստ մասնագետի` Թուրքիայի հարավարևելյան շրջաններում գնալով ավելի շատացող բռնությունների ֆոնին դիմողների մեծամասնությունը ԵՄ-ում ապաստան ստանալու հնարավորություն կունենան:
Ջենքինսը կարծիք է հայտնել, որ այս պայմաններում հավանական է, որ վիզային ռեժիմը վերացումը հետաձգվի` ավելացնելով, որ հակառակ դեպքում Շենգենյան պայմանագրի անդամ մի շարք երկրներ կարող են չեղարկել իրենց անդամակցությունը պայմանգրին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |