Իրավական14:00, 29 Մարտ 2016
Թուրք պաշտոնյա. «Պատմական շինությունները պետականացվել են դրանց պահպանման նպատակով»

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության տնօրեն Ադնան Էրթեմը պարզաբանումներ է տվել Դիարբեքիրի Սուր շրջանում բազմաթիվ շինությունների, այդ թվում` հայկական Սբ. Կիրակոս եկեղեցու շտապ պետականացման վերաբերյալ:
Էրթեմը, հայկական «Ակոս» թերթին տված պարզաբանման մեջ ասել է, որ Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված շտապ պետականացման որոշումը «ՙուղղված չէ պատմական շենքերի ու քաղաքացիական ճարտարապետական գործերի դեմ»:
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ այդ որոշումը ուղղված է այդ շինությունների պահպանմանը: Ըստ Էրթեմի` որոշումը պատմական շինությունների շրջակայքում իրականացված ապօրինի կառուցապատումից ազատվելու իրավասություն է տալու, ինչը թույլ կտա ապահովել այդ շինությունների տեսանելիությունը:
Էրթեմը ավելացրել է նաև, որ պատմական շինությունների պետականացման իրավական գործընթացը շատ դժվար է լինելու:
Նշենք, որ 1376 թվականին կառուցված այս եկեղեցին համարվում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլում ապրող, բայց արմատներով դիարբեքիրցիհայերի ստեղծած «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»-ի միջոցներով (70%) և Դիարբեքիրի քաղաքապետարանիֆինանսական աջակցությամբ (30%): Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |