Իրավական12:40, 29 Մարտ 2016
Թուրքիայի «Նախագահին վիրավորելու մասին» հոդվածը կարող է հանվել
Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու մասին» հոդվածի անվավեր ճանաչման պահանջով սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացիների դեմ հարուցված դատական գործերից մեկի շրջանակներում:
Ստամբուլի համալսարանի երկու ուսանողների՝ Օզգյուր Յըլմազի և Նուրեյ Ուչարի դեմ քրգործ էր հարուցվել՝ 2014թ. դեկտեմբերին համալսարանի մուտքի դռանը «Մարդասպան, գող Էրդողան» մակագրությամբ հոդված փակցնելու մեղադրանքով: Դատարանի որոշմամբ ուսանողների վերաբերյալ վճռի հրապարակումը հետաձգվել է մինչև վերոնշյալ հոդվածի չեղարկման առթիվ սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը:
Ստամբուլի քրեական դատարանի որոշման մեջ, մասնավորապես, ընդգծվել է. «Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը հակասում է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության «Հանրապետության առանձնահատկությունների մասին» 2-րդ հոդվածին և «Օրենքի առաջ հավասարության մասին» 10-րդ հոդվածին»:
Ինչպես նշել է մեղադրյալ ուսանողների փաստաբան Օզգյուր Ուրֆան՝ 299-րդ հոդվածը հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին: Փաստաբանը ընդգծել է, որ հոդվածի չեղարկման վերաբերյալ կայացվելիք վճիռը որոշիչ կլինի նաև բոլոր այն հազարավոր քաղաքացիների համար, որոնք մինչ օրս մեղադրվել և դատապարտվել են Էրդողնին վիրավորելու համար:
«Հանրապետության նախագահին վիրավորելը» կազմում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի բովանդակության հիմնական մասը: Այս արարքի համար Թուրքիայի քաղաքացիներին սպառնում է 1-4 տարվա ազատազրկում: Իսկ հանցանքի հրապարակային կատարման դեպքում պատիժը կարող է խստացվել նախատեսվածի 1/6-ի չափով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |