Իրավական14:02, 29 Մարտ 2016
Ստամբուլում արգելվել է ցույցեր և հավաքներ անցկացնել
Ստամբուլի ոստիկանությունը արգելել է նահանգում և Ստամբուլում հավաքներ, ցույցեր անցկացնել, տաղավարներ ու վրաններ տեղադրել, քայլերթ կազմակերպել: Որոշումն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 15-ը: Որոշման համար հիմք են ծառայել Մարդին նահանգի Նուսայբին շրջանում շարունակվող պարետային ժամը և Ստամբուլում ու Անկարայում ահաբեկչական հարձակումները: Այս մասին տեղեկացնող թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արգելքը համընկնում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Ստամբուլի նահանգային կառույցի ժողովի ամսաթվի հետ, որ տեղի է ունենալու ապրիլի 10-ին:
Ստամբուլի ոստիկանական վարչության որոշմանն արձագանքել է «Ժամանակակից Իրավաբանների Միության» Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Գյոքմեն Յեշիլը: Նրա կարծիքով ոստիկանության որոշումը ոչ մի իրավական հիմք չունի և, առհասարակ, ոստիկանությունը նման որոշում կայացնելու իրավասություն չունի:
«Ի վերջո Սահամանադրությունը և օրենքները ո՛չ ոստիկանության պետին, ո՛չ նահանգապետին և ո՛չ էլ որևէ մեկին այսպիսի բռնակալական իրավասություններ չեն տալիս»,-ասել է իրավաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |