Մարզական14:12, 30 Մարտ 2016
Թուրքերի անհարգալից պահվածքը ռուս վոլեյբոլիստուհիների նկատմամբ
Թուրքական «Գալաթասարայ» կանանց վոլեյբոլի թիմի մարզիչն ու երկրպագուները վիրավորել են ռուս վոլեյբոլիստուհիներին: «Sputniknews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Եվրոպական կոնֆեդերացիայի գավաթի եզրափակիչ փուլի շրջանակներում Ստամբուլում կայացած Կրասնոդար Դինամո- Գալաթասարայ հանդիպման ժամանակ:
Ռուսական ակումբի անդամ Տատյանա Կոշելևան, Instagram-ի իր էջում հայտնել է, որ «Գալաթասարայ»-ի երկրպագուներն իրենց վրա աղբ են նետել, իսկ թուրքական թիմի մարզիչը Կոշելևային և մյուս ռուս մարզուհիներին ուղղված հայհոյական ժեշտ է արել:
«Ես ողջ կյանքում հարգել ու սիրել եմ բոլորին: Մաշկի գույնը, հավատքն ու ազգությունն ինձ համար կարևոր չեն: Համոզված եմ, որ բոլորը պետք է հարգալից լինեն միմյանց նկատմամբ: Սակայն այսօրվա խաղում տեսածս ցնցեց ինձ: Թուրք երկրպագուները չտեսնված վարք էին դրսևորում, նրանց խոսքերն ու ժեստերը ցույց էին տալիս իրենց ատելությունը մեր հանդեպ:
Տրիբունաներից մեր գլխին աղբ էր թափվում: Իսկ ամենից շատ ինձ ցնցեց այն, որ «Գալաթասարայի» գլխավոր մարզիչը միջնամատը ցույց տվեց ինձ ու մեր թիմի անդամներին: Այսօրվա դեպքից հետո բոլորին պիտի հիշեցնեմ, որ սպորտը պետք է երջանկության, ոգևորության ու փոխադարձ աջակցության առիթ լինի»,-գրել է Կոշելևան:
Եվրոպական կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումը կայացել է մարտի 29-ին Ստամբուլում և ավարտվել է «Գալաթասարայի» հաղթանակով` 3:2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 2-ին՝ Կրասնոդարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Արձանի համար ծախսվել է 400.000 թուրքական լիրա՝ մոտավորապես 11.400 ամերիկյան դոլար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |