Տնտեսական07:52, 30 Մարտ 2016
Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 10 %-ով

Թուրքիայի` հարևանների հետ ունեցած խնդիրները, երկրում տեղի ունեցող ահաբեկչական պայթյունները և Ռուսաստանի հետ լարվածությունը զգալի ազդեցություն են թողնում զբոսաշրջության ոլորտի վրա: Ըստ թուրքական «Sondakika.com» կայքի` վերը թվարկածներն բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Եվրոպայից եկող տուրիստական հոսքի վրա:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի փետրվարին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը 2015-ի նույն ամսվա համեմատ նվազել է 10.23 տոկոսով, իսկ հունվար փետրվար ամիսների ընդհանուր անկումը կազմում է 8.48 տոկոս:
Նշվում է, որ Թուրքիա ամենաշատն այցելող գերմանացի զբոսաշրջիկների թիվը գրանցել է 6.8 % անկում: Եվրոպայից եկող զբոսաշրջիկները պակասել են 7.7 %-ով. Անգլիայից եկողները` 9.46 %-ով, Իսպանիայից եկողները` 33.1 %-ով, Իտալիայից եկողները`28.58 %-ով, Ֆրանսիայից եկողները` 6.71 %-ով, իսկ հարևան Հունաստանից եկողները` 18.8 %-ով: Ամենաշաը նվազել է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը` 54.4 %:
Թուրքիայի հյուրանոցների ֆեդերացիայի նախագահ Օսման Այըքը հայտարարել է, որ եթե զբոսաշրջիկների թվի նվազման միտումը շարունակվի, ապա ամառային սեզոնին շատ ծանր հետևանքների կլինեն:
«Պետք է այս բացասական միտումը փոխենք դրականի, սակայն մինչև հիմա չենք կարողացել այդ հարցում հաջողություն գրանցել: Մինչև ամառային սեզոնի սկսվելը պետք է շատ բաներ վերանայել»,- ասել է Այըքը:
Աղբյուրը նշում է, որ նվազել նույնիսկ աֆրիկյան երկրներից եկող զբոսաշրջիկների քանակը` չնայած այն հանգամանքին, որ նախատեսվում էր ռուս զբոսաշրջիկների պակասը մասնակիորոն լրացնել աֆրիկյան շուկայի հաշվին:
Նախորդ տարվա առաջին 2 ամիսների հետ համեմատած աճ է գրանցել միայն Իրանից ու Վրաստանից դեպի Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը, համապատասխանաբար` 185.000-ից հասնելով 217.000-ի և 21.400-ից հասնելով 265.000-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |