Հասարակական07:34, 30 Մարտ 2016
Հայ պատգամավորը մեջլիսի օրակարգ է բերել Սբ. Կիրակոս եկեղեցու պետականացման հարցը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ -TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման խնդիրը: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի համաձայն՝ ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Փայլանը թեմայի վերաբերյալ իր գրավոր հարցերն ուղղել է վարչապետ Դավութօղլուին: Նա մասնավորապես պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ հիմնավորում ունի Դիարբեքիրի Սուր շրջանի վերաբերյալ ընդունված «հապճեպ պետականացման» որոշումը:
2. Ի՞նչ է տեղի ունենալու պետականացման ենթակա տարածքների հետ:
3. Սուր շրջանում բնակվող քաղաքացիների սեփականության իրավունքը ինչպե՞ս է պաշտպանվելու:
4. Արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ պետականացման ենթակա վայրերի թվին են պատկանում նաև հայկական և ասորական հիմնադրամներին պատկանող և անգնահատելի հոգևոր արժեք ներկայացնող Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, Մար Պետյուն քաղդեական եկեղեցին, ասորական Մարիամ Աստվածածին և Բողոքական եկեղեցին:
5. Խնդրո առարկա կառույցները, որոնց վերաբերյալ պետականացման որոշում է կայացվել, ի՞նչ չափանիշների համաձայն են դասվել կառավարության որոշման մեջ նշված «ռիսկային տարածքների» թվին:
6. Արդյո՞ք հասարակությանը ներկայացվելու են այն փաստաթղթերն ու հաշվետվությունները, որոնց համաձայն խնդրո առարկա եկեղեցիները դասվել են «ռիսկային տարածքների» թվին:
7. Ի՞նչ է լինելու խնդրո առարկա եկեղեցիների պետականացման արդյունքում: Ի՞նչ նպատակի են ծառայելու այս կառուցները այսուհետև:
8. Արդյո՞ք կարծում եք, որ փոքրամասնությունների հիմնադրամներին պատկանող եկեղեցիների և անշարժ գույքի պետականացումը համապատասխանում է ներքին օրենսդրությանն ու Լոզանի պայմանագրին:
9. Որպես մի կառավարություն, որը պարտավորվել էր վերադրաձնել փոքրամասնություններին պատկանող ողջ գույքը, արդյոք չե՞ք կարծում, որ այս քայլը հակասում է ձեր նախկին քաղաքականությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |