Հասարակական06:14, 31 Մարտ 2016
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոըը հանդիպել է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը մեկնել է Ռումինիա: Մայրաքաղաք Բուխարեստում նա հանդիպել է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ըստ «Ակոս» շաբաթաթերթի՝ առաջնորդարանում հանդիպում է եղել Տաթև սրբազանի, սենատոր Վարուժան Ոսկանյանի և Ռումինիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի հետ:
Տաթև Սրբազանը Սելինա Դողանին տեղեկացրել է, որ Ռումինիայում բնակվում է մոտ 1700 հայ: Ռումինիայի հայկական համայնքը 100 տարվա պատմություն ունի: Ռումինիայի իշխանությունները տարեկան 1մլն եվրո են հատկացնում հայ համայնքին մշակութային ոլորտների զարգացման համար: Այդ գումարով ստեղծվում են գրադարաններ, թանգարաններ, իսկ շաբաթը երկու անգամ էլ կազմակերպվում են հայերենի դասընթացներ:
Փամբուկչյանը Դողանի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել լինել Թուրքիայի Ադանա քաղաքում: Դողանն էլ իր հերթինի Ռումինիայի հայ պատգամավորին հրավիրել է Թուրքիա: Նշենք, որ Վարուժան Ոսկանյանը ժամանակին զբաղեցրել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ 14-րդ դարի 2-րդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ Ալեքսանդր Բարեպաշտ հոսպոդարը հատուկ հրովարտակով Սուչավամայրաքաղաքում նրանց համար հիմնել է եպիսկոպոսական թեմ: Հայերի հոսքը դեպի Ռումինիա շարունակվել է 1894–1896 թթ.-ի համիդյան բռնությունների, 1909 թ.-ի Ադանայի կոտորածի և 1915 թ.-ի Մեծ եղեռնի հետևանքով։ Վերջին խոշոր գաղթը դեպի Ռումինիա տեղի է ունեցել 1922 թ.-ին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը սկսել են կոտորել Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |