Իրավական08:41, 01 Ապրիլ 2016
Թուրքիայում ձերբակալվել է ռուսական «Su-24»-ի օդաչուին սպանած գրոհայինը

Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է Ալփասլան Չելիքը, որը սպանել էր թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական «Su-24» ինքնաթիռի օդաչուին:
Թուրքական «hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Չելիքը ռուս օդաչուին սպանել էր այն ժամանակ, երբ վերջինս ինքնաթիռի խոցումից հետո հաջողել էր կատապուլտ անել և անկարգելով (պարաշյուտ) իջնում էր:
Չելիքը ձերբակալվել է Իզմիրի ռեստորաններից մեկում: Նրա հետ են եղել ևս 14 անձ, որոնք նույնպես ձերբակալվել են: Նշվում է, որ ձերբակալվածները Չելիքի հետ Իզմիր էին անցել Սիրիայի Թուրքմենդաղ շրջանից, որտեղ նա կռվում էր Սիրիայի կառավարական ուժերի դեմ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նրանց մոտից առգրավվել է զինամթերք, ինչպես նաև «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |