Ցեղասպանություն06:56, 02 Ապրիլ 2016
Թուրք մասնագետներն ուսումնասիրել են ՀՀ-ի պատմության դասագրքերը
Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK) ուսումնասիրել է հայաստանյան դպրոցներում կիրառվող պատմության դասագրքերը: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են հատուկ հաշվետվությամբ: TÜBİTAK- մասնավորապես ուշադրություն է դարձրել Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացմանը հայկական դասագրքերում և արձանագրել, որ թուրքերի մասին խոսվում է որպես «թշնամու» և «եղեռնագործի»:
Թուրքական Յըլդըրըմ Բեյազըթ համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Յըլդըզ Դևեջի Բոզքուշը հայ աշակերտների շրջանում նաև հատուկ հարցում է անցկացրել: Թուրք պրոֆեսորը նշում է, որ Հայոց պատմության դասագրերի հեղինակների մեծ մասը կողմ է իրադարձությունների անկողմնակալ նկարագրմանը:
Բոզքուշն ընդգծում է նաև, որ, օրինակ, թուրքական դասագրքերում վերջին 10 տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ որոշ մեղմացում է նկատվում: Եթե նախկինում օգտագործվում էր «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ապա նոր դասագրքերում կարելի է հանդիպել «1915թ. դեպքեր», «արդար հիշողություն», «կարգավորում», «ցավակցական ուղերձ», «հիշատակման արարողություններ» արտահայտություններին:
Բոզքուշի կարծիքով անհրաժեշտ է վերանայել երկու երկրներում պատմական դասագրքերի բովանդակությունը և դրանցից հանել աշակերտների մոտ «օտարի» մասին պատկերացումներ ստեղծող բնութագրումները՝ նպաստելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Թուրք պրոֆեսորի ուսումնասիրությունների արդյունքները շուտով լույս կտեսնեն գրքի տեսքով՝ «Թուրքի կերպարը հայկական պատմության դասագրքերում» վերնագրի ներքո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |