Քաղաքական12:16, 06 Ապրիլ 2016
Էրդողան. «Ադրբեջանի հետ հազարամյա եղբայրություն ունենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանի կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության մեջ փորձում է կողմ դառնալ: Հայտնում է թուրքական «Haber7» լրատվական կայքը:
Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է.
«Ռուսաստանը ասում է, թե Թուրքիան փորձում է հակամարտության կողմ դառնալ: Եթե կա մեկը, ով Հայաստանի ու Ադրբեջանի միջև փորձում է կողմ դառնալ, դա Ռուսաստանն է: Ռուսաստանը այդ դերը սիրում է: Ռուսաստանը Վրաստանում էլ էր հակամարտության կողմ, Հայաստանում էլ, Սիրիայում էլ, Ուկրաինայում էլ:
Իսկ Թուրքիայի պարագայում իրավիճակն այլ է: Մենք այս ժողովրդի հետ հազարամյա եղբայրություն ու բարեկամություն ունենք: Նրանց դիպչող ցանկացած ցավ մեզ էլ է վշտացնում, ճիշտ և ճիշտ Բալկանների, Կովկասի ու Ղրիմի նման: Նրանց ու մեր միջև տարբերություն չենք դնում: Մենք առաջնորդվում ենք մեր պատմությամբ, խղճով ու խելքով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |