Տարածաշրջան10:34, 07 Ապրիլ 2016
Թուրքիայի փոխվարչապետ. «Միջազգային տարբեր հարթակներում սատարելու ենք Ադրբեջանին»

Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշն 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Ստամբուլում անցկացվող Եվրասիական տնտեսական գագաթնաժողովում անդրադարձել է հայ-ադրբեջանական բախումների թեմային: Միևնույն ժամանակ աջակցություն է հայտնել ադրբեջանական կողմին:
Ըստ թուրքական «haberport.com» կայքի` Թյուրքեշը, շեշտելով, որ Թուրքիան ուրախանում է տարածաշրջանի ժողովուրդների ուրախությամբ և տխրում նրանց տխրությամբ, ցավակցություն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորների համար:
Թուրքիայի փոխվարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր ադրբեջանցի զինվորներին, որոնք կռվել են «ադրբեջանական հինավուրց հող» հանդիսացող Ղարաբաղի համար:
«Թուրքիան նախկինի նման շարունակելու է միջազգային ամենատարբեր հարթակներում սատար կանգնել ադրբեջանցի եղբայրների արդար նպատակներին և պաշտպանել դրանք»,-եզրափակել է Թուղրուլ Թյուրքեշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |