Ղարաբաղ07:31, 07 Ապրիլ 2016
Yeni Akit. «Ղարաբաղյան բախումների թիրախում թուրքական գազատարի նախագծի խափանումն է»
Ապրիլի առաջին օրերին Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում բռնկված մարտական գործողությունների վերաբերյալ թուրքական լրատվամիջոցներում ուշագրավ մեկնաբանություններ են հայտնվել:
Մասնավորապես իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի համաձայն՝ այդ գործողությունների թիրախն իրականում ոչ այնքան Ղարաբաղի խնդիրն էր, որքան թուրքական տրանս - անատոլիական գազատարի նախագծի ( TANAP) խափանումը:
Աղբյուրի պնդմամբ՝ «Իսլամական պետության» (DEAŞ) և «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) իրականացրած ահաբեկչության պատճառով Միջին Ասիայում հետաձգվում են թուրքական երեք կարևորագույն գազատարների նախագծերը: Իսկ Անդրկովկասում ահաբեկչական ուժերը փորձում են խափանել տրանս-անատոլիական գազատարի նախագիծը՝ Հայաստանի միջոցով հրահրելով ղարաբաղյան լարվածությունը:
Էներգետիկ տնտեսության հարցերով միջազգային ասոցիացիայի (IAEE) նախագահ Գուրքան Քումբարօղլուի խոսքով՝ խնդիրը ոչ այնքան ղարաբաղյան հակամարտությունն է, որքան այն, թե հինգ տարի հետո Եվրամիություն արտահանվող գազն ինչ ուղիով է ընթանալու: Նրա պնդմամբ՝ TANAP-ի շնորհիվ միանգամից 450 տոկոսով աճելու է Եվրամիություն (ԵՄ) արտահանվող ադրբեջանական գազի ծավալը: Ինչը, փաստորեն, կմեծացնի Ադրբեջանի եկամուտները, իսկ Հայաստանը այս ամենից անմասն կմնա:
«Սա ինքնին պատճառ է Հայաստանի համար՝ Կովկասում լարվածություն առաջացնելու: Սա նաև նշանակում է, որ կնվազի Եվրամիության կախվածությունը ռուսական գազից, հետևաբար կիջնեն ռուսական գազի գները: Եթե մարտական գործողությունները տարածվեն մինչև այն տարածքներ, որտեղով անցնում է TANAP-ը, ապա Թուրքիան և Ռուսաստանը ևս ստիպված կլինեն հակամարտության մեջ ներգրավվել»,- շեշտում է Քումբարօղլուն:
Նշենք, որ TANAP-ի շնորհիվ Կասպից ծովից արդյունահանված բնական գազ պիտի մատակարարվի Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա: Գազատարի շահագործումը նախատեսվում է 2018-ին: Այն տարեկան կարտահանի շուրջ 16 մլրդ խմ. գազ: Իսկ սկսած 2026թ. տեղափոխվող գազի ծավալները կհասնեն տարեկան 31 խորանարդ մետրի: Ընդ որում, այդ պաշարներից միայն 6 միլիարդն է նախատեսված Թուրքիայի համար, իսկ մնացած գազը Թուրքիայի տարածքով կարտահանվի Եվրոպա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |