Ցեղասպանություն07:24, 09 Ապրիլ 2016
Գերմանիայում թուրքերը ստորագրահավաք են սկսել՝ ըդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման

«Բեռլինի թուրքական համայնք» (TGB) անվանումով կազմակերպությունը «1915-ը ցեղասպանություն չէ» անվանումով ստորագրահավաք է սկսել:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` կազմակերպության նախագահ Բեքիր Յըլմազը հայտարարել է, որ իրենց ստորագրահավաքը պիտի դիտել որպես քաղաքական գործիչներին ուղղված ուղերձ:
Վերջինս, կրկնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական թեզերը, ասել է. «Պատգամավորներն իրենց տրամադրության տակ բավարար ենթակառուցվածքներ չունեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու համար: Այդ պատճառով 1915-ին տեղի ունեցածները պետք է պատմաբաններն ուսումնասիրեն: Մենք ցանկանում ենք, որ խնդիրը մնա պատմաբանների ուսումնասիրության տիրույթում»:
Յըլմազը հայտարարել է նաև, որ այս ամիս Հայոց ցեղասպանության մասին բանաձև է բերվելու Գերմանիայի խորհրդարանի օրակարգ և դրվելու քվեարկության: Թուրքական համայնքի ներկայացուցիչներին նա կոչ է արել մասնակցել համացանցում կազմակերպվող ստորագրահավաքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |