Հասարակական08:58, 09 Ապրիլ 2016
Ըստ իրանցի գիտնականի` Հայաստանի հաղթանակը Իրանի հաղթանակն է
Թուրքական «islahhaber.net» կայքը ներկայացրել է իրանցի հայտնի գիտնական, պատմաբան Թեհրանի համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր Բեհրամ Էմիր Ահմեդյանի` հայ-ադրբեջանական լարվածության թեմայով հարցազրույցը:
Ահմեդյանը տեսակետ է հայտնել, որ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի հաղթանակը կնշանակի, որ դա նաև Իրանի հաղթանակն է:
Իրանցի պրոֆեսորը, որը զգալի ազդեցություն ունի Իրանի տարածաշրջանային քաղաքականության մշակման հարցում, շատ բնական է համարել, որ իր երկիրը Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քանի Ադրբեջանի:
«Մենք Հայաստանի և Ղարաբաղի հետ ընդհանուր առմամբ 120 կմ ընդհանուր սահման ունենք: Գուցե առաջին հայացքից այս պատերազմում Հայաստանի հաջողությունը մեր շահերից է բխում, սակայն պատերազմի շարունակվելը հակառակ է ողջ տարածաշրջանի շահերին»:
Իրանցի դոկտորը նաև նշել է, որ իրենք, ի տարբերություն Թուրքիայի, ղարաբաղյան հակամարտության հարցում փորձում են չեզոքություն պահպանել:
«Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: Եթե մենք Ադրբեջանին պաշտպանենք, ապա դա պատերազմի և ճգնաժամի խորացման պատճառ կդառնա: Իրանը 2 կողմերին էլ ողջամտության կոչ է անում»,- ասել է պրոֆեսորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |