Իրավական06:46, 12 Ապրիլ 2016
Ընդդիմադիր գործչին Թուրքիայում դատի են տվել Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտության համար

Թուրքիայի սևծովյան Գիրեսուն նահանգի համանուն համալսարանի ադրբեջանական ծագումով ռեկտոր Այգյուն Աթթարը թուրք իրավաբան Ալի Չելիքայայի հետ համատեղ դատական հայց են ներկայացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախաահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ:
Նրանք Դեմիրթաշին մեղադրում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և 304-րդ հոդվածների դրույթները խախտելու, այսինքն «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու» և «Պետության դեմ պատերազմ հրահրելու» մեջ:
«Հայցի մեջ մասնավորապես նշված է, որ Դեմիրթաշն իր ռուսաստանյան այցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Նա Ղարաբաղի մասին արտահայտվել է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետություն» ձևակերպմամբ, որը ճիշտ չէ, քանի որ Ղարաբաղում երբեք ինքնավար հանրապետություն չի ստեղծվել»,- գրում է Hurriyet-ը:
Դեմիրթաշին դատի տալու պատճառ է դարձել ոչ միայն Ղարաբաղի մասին արված արտահայտությունը, այլ նաև մի շարք մտքեր Սիրիայում ռուսական կործանիչի խոցման և Քոբանիի դեպքերի վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |