Տարածաշրջան07:42, 13 Ապրիլ 2016
Թուրք պատգամավորները մեկնել են Բաքու՝ ցավակցություն հայտնելու

Թուրքիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի թուրք պատգամավորները մեկնել են Բաքու՝ ցավակցելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմագործողությունների ժամանակ ադրբեջանցիների զոհվելու համար:
Թուրքական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր, պրոֆեսոր Նեջդեթ Ունյուվարը:
Պատվիրակության կազմում է նաև գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Դուրսուն Չիչեքը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:
Վերջինիս, ողջունելով թուրք գործընկերների այցը Բաքու, շնորհակալություն է հայտնել Թուրքիային ղարաբաղյան վերջին զարգացումների ժամանակ Ադրբեջանին աջակցող հայտարարությունների համար: Իսկ Ունյուվարը հավաստիացրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցն ընկալում է որպես սեփական ազգային խնդիր, և բոլոր կուսակցություններն Ադրբեջանի հարցում նույն տեսակետն ունեն:
Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջան-Թուրքիա խորհրդարանական բարեկամական խմբի ադրբեջանցի գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում Ունյուվարը փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի ցավակցությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |