Տարածաշրջան07:47, 13 Ապրիլ 2016
Թուրք պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստանը մինչև ատամները զինված երկիր է

Թուրքիայի Ռազմավարական միտք ինստիտուտում «Ադրբեջանահայկական լարվածությունը և սառեցված խնդիրները Կովկասում» թեմայով քննարկում է կազմակերպվել: Քննարկման բանախոսները գլխավորապես հանդես են եկել ադրբեջանական թեզերի պաշտպանության դիրքերից:
Ըստ թուրքական «Memleket.com» լրատվական կայքի Աթըլըմ համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Հասան Ալի Քարասարը նշել է, որ Հայաստանը կարողանում է Լեռնային Ղարաբաղը վերահսկել Ռուսաստանի կողմից ստացած զենքերի շնորհիվ միայն:
«Պատկերացրեք, 3 միլիոնանոց Հայաստան, որը չունի բնական պաշարներ, տնտեսությունը շատ թույլ է, սակայն Ռուսաստանի կողմից մինչև ատամները զինված երկիր է»:
Քարասարը մեղադրել է նաև Մինսկի խմբին` ասելով, որ խումբը գործունեության 24 տարվա ընթացքում հակամարտության կարգավորման հետ կապված որևէ առաջընթաց չի կարողացել գրանցել:
Թուրք պրոֆեսորի կարծիքով վերջին բախումների հետևանքով առաջացած ճգնաժամը Ադրբեջանը կարողացել է ճիշտ կառավարել:
«Ադրբեջանը, հաջողակ գտնվելով կարճ հարվածային գործողությունների ժամանակ, կարողացավ նաև ճիշտ կազմակերպել գործողությունները դիվանագիտական ասպարեզում», - ասել է Քարասարը:
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Սեվինչ Ալքան Օզջանն էլ նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ճիշտ կլինի դիտարկել Ուկրաինայի և Ղրիմի ճգնաժամների հետ միասին` քննադատելով նշյալ հակամարտությունների վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությունը:
Օզջանն ավելացրել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Թուրքիային ուղղակիորեն հետաքրքրող թեմա է և Թուրքիան պետք է «տեր կանգնի այդ խնդրին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |