Միջազգային12:43, 14 Ապրիլ 2016
Թուրքիան կրկին առ ոչինչ կճանաչի ԵՄ-ի զեկուցը՝ «ցեղասպանություն» որակման համար

Ապրիլի 14-ին Եվրախորհրդարանում քննարկման է դրվել և հաստատվել Եվրոպական միության (ԵՄ)՝ 2015թ. Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցը:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ զեկույցի հաստատումից կարճ ժամանակ առաջ ելույթով հանդես եկած ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ եթե զեկույցի վերջնական, «ամենախիստ» տարբերակը հաստատվի, իրենք այն «առ ոչինչ» կճանաչեն:
Թուրք նախարարը հույս էր հայտնել, որ Եվրախորհրդարանի «խելամիտ պատգամավորները» կմերժեն այդ զեկույցը: Նա նաև շեշտել էր, որ ԵՄ-ի զեկույցը ամեն դեպքում, որևէ հարկադրող նշանակություն չունի:
Բոզքըրը հիշեցրել է, որ անցյալ տարի Թուրքիան «առ ոչինչ» էր ընդունել ԵՄ հաշվետվությունն սոսկ այն պատճառով, որ այնտեղ 1915թ. կատարվածը որակվել էր որպես ցեղասպանություն: Թուրք նախարարը նշել է, որ այս տարի ևս Թուրքիան չի ընդունի զեկույցը նույն պատճառով:
Եվրամիության հարցերով նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև գաղթականների խնդրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ եթե խոստացված առանց վիզայի ռեժիմը չներդրվի, ապա Թուրքիան կարող է հրաժարվել այս առումով իր ստանձնած պարտավորություններից:
Հիշեցնենք,որ Թուրքիայի առաջընթացի զեկույցի պատասխանատու Քեթի Փիրին հայտնել էր, որ առանց վիզայի ռեժիմը չի կարող ներդրվել հունիսին, ինչպես խոստացվել էր ավելի վաղ:
Իսկ ԵՄ զեկույցում մասնավորապես շեշտված է այն հանգամանքը, որ ԵՄ-ի համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներում Թուրքիան հեռացել է կոպենհագենյան սկզբունքներից: Խոսքը վերաբերում է հատկապես անկախ դատավարության, հավաքներ կազմակերպելու և խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրավական պետության հանդեպ հարգանքի սկզբունքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |