Միջազգային09:02, 14 Ապրիլ 2016
Ստամբուլում մեկնարկել է իսլամական 13-րդ գագաթնաժողովը

Ստամբուլում սկսվել է ապրիլի 14-15 անկացվելիք «Իսլամական համակործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը:
Իսլամական երկրների ամենամեծ միության՝ «ԻՀԿ»-ի ստամբուլյան գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 30 անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: Էրդողանը ողջունել է մասնակից հյուրերին, առանձնահատուկ ողջագուրվել է Իլհամ Ալիևի հետ:
«ԻՀԿ»-ի երկօրյա գագաթաժողովում նախագահությունը Եգիպտոսից փոխանցվելու է Թուրքիային: Գագաթաժողովն ընթանալու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ:
Գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու համար ուժեղացված ռեժիմով ծառայության մեջ է 5.000 ոստիկան:
Ուշադրություն է հրավիրվում այն իրողության վրա, որ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու գործում ներգրավված են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Hurriyet-ի տեղեկացմամբ՝ առաջին անգամ է, որ գագաթնաժողովը նման ներկայացուցչական կազմով է անցկացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |