Տնտեսական08:41, 15 Ապրիլ 2016
Թուրքիայում գործազրկությունը հասել է 11.1 տոկոսի

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ 2016թ. հաշվետվությունը: Թուրքական «Haberler.com» կայքի փոխանցմամբ՝ գործազրկությունը Թուրքիայում հասել է 11.1 տոկոսի, ինչը 2015թ. փետրվարից հետո գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
2016թ. հունվարի դրությամբ 15-ից բարձր տարիքային խմբում գործազուրկ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 31.000-ով՝ կազմելով 3.290.000: Ընդ որում, ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը նվազել է 0.4 միավորով՝ հասնելով 13 տոկոսի:
15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը կազմել է 19.2 տոկոս, 15-64 տարիքային խմբում՝ 11.3 տոկոս:
2016թ. հունվարի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 821.000-ով (0.7 տոկոս) աճել է գրանցված աշխատողների թիվը՝ հասնելով 26.275.000 (45 տոկոս): Ընդ որում, աշխատանք ունեցողների 18.3 տոկոսը աշխատում է գյուղատնտեսության, 20.2 տոկոսը՝ արդյունաբերության, 6.7 տոկոսը՝ շինարարության, 54.8 տոկոսը՝ սպասարկման ոլորտում:
Նշված ժամանակահատվածում 852.000-ով (0.7 տոկոս) ավելացել է Թուրքիայի ընդհանուր աշխատուժի մակարդակը՝ կազմելով 29.565.000 (50.7 տոկոս):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |