Իրավական07:07, 16 Ապրիլ 2016
Գերմանիայում դատական գործընթաց կսկսեն Էրդողանին ծաղրած երգիծաբանի նկատմամբ
Գերմանիայում որոշել են բավարարել Թուրքիայի կառավարության դիմումը, թույլատրելով դատական գործընթաց սկսել երկրում հայտնի երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ: Ավելի վաղ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր կարդացել գերմանական «ZDE» հեռուստաալիքի Neo Magazin Royale հաղորդաշարի եթերում:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` այս որոշման մասին հայտարարել է անձամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մերկելը միաժամանակ նշել է, թե իրենք շարունակում են Թուրքիային զգուշացնել այն մասին, որ այդ երկրում դատական համակարգի անկախությունը, մամուլի ազատությունը և օրենքի գերակայությունը պետք է լինի այնպես, ինչպես մնացած դեմոկրատական երկրներում է:
Մերկելն ավելացրել է նաև, որ Գերմանիայի կառավարության կողմից Բյոհմերմանի դեմ դատական գործընթաց սկսելու թույտվություն տալը դեռ չի նշանակում, որ նա մեղավոր է:
«Վերջին խոսքը կասի անկախ դատարանը»,- նշել է կանցլերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի արտգործնախարարությանը բանավոր նոտա էր հղել` պահանջելով իրավական գործընթաց սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ծաղրական երգ պատրաստած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ:
Գերմանիայի Մայնց քաղաքի դատախազությունը նախորդ շաբաթ Բոհմերմանի դեմ հետաքննություն էր սկսել «օտարազգի քաղաքական գործչին վիրավորելու» հոդվածով, սակայն դատավարություն սկսելու համար անհրաժեշտ էր «տուժող» պետության բողոքը և գերմանական կառավարության թույլտվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |