Միջազգային09:35, 20 Ապրիլ 2016
Բրիտանական շաբաթաթերթը Էրդողանին վիրավորող բանստեղծությունների մրցույթ է հայտարարել

Անգլիական «The Spectator» շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը թերթի կայքում հրապարակած հոդվածում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթի մասին:
Ինչպես տեղեկացնում է «BBC»-ի թուրքական ծառայությունը, մրցույթի հայտարարումը յուրահատուկ բողոքի ակցիա է` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:
Իսկ իրավական գործընթաց սկսելու պահանջը ներկայացրել էր Թուրքիայի կառավարությունը, այն բանից հետո, երբ երգիծաբանը գերմանական հեռուստաընկերությամբ Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր կարդացել:
«The Spectator»-ի հոդվածագիրը նշել է նաև այն էլեկտրոնային հասցեն ([email protected]), որով մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունները:
Մուրեյը ընթերցողներից խնդրել է ուղարկել 5 տողանոց բանաստեղծություններ, որոնք հնարավորինս շատ վիրավորանքներ կպարունակեն Էրդողանի հասցեին: Հոդվածագիրը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև հունիսի 23-ը (այդ օրը երկրում անցկացվելու է հանրաքվե Եվրամիության կազմում մնալ-չմնալու թեմայով):
Նշենք, որ Գերմանիայի կառավարության թույլտվությամբ Էրդողանին ծաղրած Յան Բյոհմերմանի դեմ մեղադրանք կառաջադրվի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով` օտար պետության քաղաքական գործչին կամ կազմակերպությանը վիրավորելու համար: Նշյալ քրեական հոդվածը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |